Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

27 օգոս 2020 13:16

Տեսանյութ.Բացվելու են քրեական գործեր եւ մահ առ մառ պատասխան եք տալու, որովհետեւ այս հանգած խաղաղ մարդիկ ձեր խղճերի վրա են

Կառավարության բակում այսօր՝ օգոստոսի 27-ին, բողոքի ակցիա են իրականացնում «Այլընտրանք» հկ-ի անդամները, որոնք իրենց ակցիայով ցանկանում են բողոքի ձայնը բարձրացնել Կառավարությանը, որոնք, ըստ ակցիայի մասնակիցների՝ տապալել են համավարակի դեմ պայքարը։


«Այս պաստառները խորհրդանշում են Հայաստանի եւ Վրաստանի վարած քաղաքականությունն է։ Կորոնավիրուսի հետեւանքով ունենք 1100-ից ավելի զոհեր, որոնք խորհրանշում են մեկ սեւ ժապավեն եւ ահա Վրաստանի վիճակը, որտեղ կա 19 մահացած անձ։ Այս ամենի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու Արսեն  Թորոսյանն են, որոնք իրենց անլուրջ տեսակով ու անլուրջ վերաբերմունքով համավարակի նկատմամբ՝ մեր պետությունը դարձրին սքվոր պետություն։ Այս մարդը կորոնավիրուսին ասում էր՝ շուն, իսկ Վրաստանում պայքարում էին կորոնավիրուսի դեմ»,- ասաց ՀԿ նախագահ Նարեկ  Մանթաշյանը։


Մանթաշյանը նշեց, որ համավարակի պայմաններում Վրաստանը մի շարք ծրագրեր է մշակել քաղաքացիների համար, իսկ Հայաստանը որեւէ  քայլ չի իրականացրել. «Վրաստանում ծրագիր մշակվեց բոլոր քաղաքացիների համար կոմունալ վճարումներ իրականացվեց, ամեն մահացածի համար մոտ 6500 դոլարի չափով փոխհատուցում արվեց, իսկ այստեղ զրո պատասխանատվություն։ Բացվելու են քրեական գործեր եւ մահ առ մառ պատասխան եք տալու, որովհետեւ այս հանգած խաղաղ մարդիկ ձեր խղճերի վրա են»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր