Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

27 օգոս 2020 13:35

Իբր բնակարաններ կկառուցվեն «ազատագրված Ղարաբաղում և փախստականներն այնտեղ կապրեն».Ադրբեջանի իրական դեմքը

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Վերջերս Բաքվի բռնապետը փախստականների համար կառուցված ավանում մեծ հարցազրույց էր տվել, և ասել, որ Ադրբեջանում լուծված է փախստականների կեցության հարցը։ Նույնիսկ հոխորտած, որ ավելի լավ բնակարաններ կկառուցվեն արդեն «ազատագրված Ղարաբաղում, որտեղ կգնան ապրելու փախստականները»։


Մինչ Ալիևը զբաղված է ցանկալին իրականության տեղ ներկայացնելով, Բաքվում տեղի են ունենում իրական դեպքեր։


Փախստակնները փակել են «Փախստակնների և տեղահանվածների» պետական կոմիտեի դիմացի ճանապարհը, քանի որ այլևս այլ ելք չի մնացել։ Նրանք չունեն ապրելու տեղ, իսկ ով ունի, ապրում են տարրական կենցաղային պայմաններից զուրկ , վթարային շենքերում։


Բաքվի ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով կանանց և երեխաների նկատմամբ, հեռացրել և բացել է ճանապարհը։ Բողոքի ակցիայի մի քանի կին մասնակից ստացել են մարմնական վնասվածք։


Ադրբեջանի իրական դեմքը հենց սա է…»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր