Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

27 օգոս 2020 14:15

Ռուսաստանում առաջին սարքը, որը կարող է օդում հայտնաբերել վիրուսները, կորոնավիրուսը

Կրասնոգորսկի Ս. Ա. Զվերևի անվան գործարանը «Армия-2020» ֆորումի ժամանակ ներկայացրել է Ռուսաստանում առաջին սարքը, որը կարող է օդում հայտնաբերել վիրուսները, այդ թվում՝ կորոնավիրուսը։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը, որը հարցազրույց է վարել ձեռնարկության տնօրեն Ալեքսանդր Նովիկովի հետ։


Նովիկովի խոսքով՝ «Детектор-БИО» սարքը կարող է հայտնաբերել նաև բակտերիաներ և տոքսիններ։ Սարքի մշակումն իրականացվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության հետազոտական կենտրոնի հետ համատեղ։ Այն օդում մասնիկների վերլուծության համար ծախսում է 10-30 րոպե՝ կախված պաթոգենների կոնցենտրացիայից և այլ գործոններից։


Սարքի փորձարկումներն ավարտվել են հունիսին, այն գտնվում է սերտիֆիկացման փուլում։ Այն կարող է լիովին ավտոմատ ռեժիմում միաժամանակ հայտնաբերել մինչև 86 վիրուսային և բակտերիալ ծագում ունեցող ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչներ, ինչպես նաև օդում տոքսինների առկայությունը։


Վերլուծությունն իրականացվել է երկու անկախ մեթոդներով՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի՝ ռեալ ժամանակի ռեժիմով, և իմունոֆլուորեսցենցիայի։ Սարքը նախատեսված է մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում, զանգվածային միջոցառումների ժամանակ, մետրոյում, օդանավակայաններում, երկաթգծային կայարաններում և այլ վայրերում անվտանգության ապահովման համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր