Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցելու          ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով       «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում    

27 օգոս 2020 16:00

Լուկաշենկոյի խնդրանքով Ռուսաստանը ստեղծել է իրավապահ մարմինների աշխատակիցներից կազմված ռեզերվ

Բելառուսի ընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով Ռուսաստանը ստեղծել է իրավապահ մարմինների աշխատակիցներից կազմված ռեզերվ, բայց այն առայժմ չի օգտագործվի։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Բրիլյովի հետ հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Զրույցից մի հատված ցուցադրվել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ։


«Ալեքսանդր Գրիգորեւիչը (Լուկաշենկոն) ինձ խնդրել է ստեղծել իրավապահ մարմինների աշխատակիցներից կազմված ռեզերվ։ Եվ ես դա արել եմ։ Բայց մենք նաեւ պայմանավորվել ենք, որ այն չի օգտագործվի մինչեւ իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա»,- ասել է ՌԴ նախագահը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր