Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

28 օգոս 2020 14:20

Տեսանյութ.Մեծ հանրահավաք ենք կազմակերպելու. Գագիկ Ծառուկյան

Խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ հանդիպումների շարք ենք սկսում կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ տեղադրել տեսանյութ, որտեղ հանդիպում է ունենում կուսակցության Կոտայքի մարզի ակտիվի հետ։


Նա դիմելով ներկաներին, ասաց. «Ես հանձնարարել էի կարճ ժամանակահատվածում հանդիպեք ժողովրդի հետ, լսեք նրանց հուզող հարցերը: Ես պատրաստ եմ այդ հարցերին պատասխանելու, լիարժեք այն, ինչ մեր ծրագրում է: Սեպտեմբերին ԱԺ առաջին նիստն է լինելու, որ այդ խնդիրները մենք բարձրաձայնելու ենք: Այսօր խնդիր չկա, որ լուծում չունենա, միայն հարկավոր տիրապետել խնդիրներին եւ դրանց լուծումները տալ՝ ըստ մեր պետության հնարավորությունների: Ես ամպագոռգոռ բաներ չեմ ասում, այլ որ մեր ասածն ու արածը օգտակար լինի, ժողովրդին ծառայի եւ ըստ ոլորտների իրենք զգան իրենց կյանքում: Այսօրվանից սկսում եմ հանդիպումները հանրապետությունով մեկ ԲՀԿ-ի պատասխանատուների հետ»,-ասաց Ծառուկյանը:




Նա նշեց, որ քանի որ արտակարգ դրության պյմաններում շատերը չեն աշխատում եւ չեն կարողանում ուսանողների վարձը վճարել, պետությունը պետք է քայլ կատարի, սուբսիդավորի. «300 մլրդ դրամ, որ նախատեսված է բյուջեում կապիտալ շինարարության համար, մինչեւ այսօր այդ գումարից 12 մլրդն է ծախսվել: Թող այս տարի այդ կապիտալ միջոցները չծախսվեն, բայց այդ գումարները իր ժողովրդի, ուսանողի, ծառայողի թոշակառուի, մշակույթի ներկայացուցիչներին պետք է տրամադրվի: մենք պետք է մեր ուսանողներին տեր կանգնենք, կողքը կանգնենք, չկոտրվեն, մնան իրենց երկրում եւ իրենց հնարավորությունն օգտագործեն ի օգուտ իրենց երկրի ու ժողովրդի»:
Ծառուկյանը նշեց, որ իրենց երիտասարդական կառույցի հարցումները պարզել են, որ հասարակության 90 տոկոսը դեմ է կրթական փոփոխություններին. «Մենք հայ քրիստոնյա ազգ ենք, դա մեր մեծությունն է: Ժողովրդի 90-95 տոկոսի համար այդ ծրագիրն անընդունելի է: Մենք ստորագրություն էլ ենք հավաքելու, մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու: Ով չի ուզում, որ եկեղեցու դասընթացները հանվեն, սեռական դասընթացներ անցկացվեն, հայ գրականությունը հանվի, հայոց պատմությունը հանվի, մենք դա չենք կարող թույլ տալ: Ինչքան դեպքեր եմ լսել, որ մարդիկ դրսից իրենց գործը թողնում գալիս են, որ իրենց երեխան Հայաստանում դաստիարակություն ստանա մեր դիրքով, ադաթով, ավանդույթով: Մենք դա պահպանելու ենք, թող  մտածեն՝ մենք հետամնաց ենք: Հայաստանը դրան չի գնա, ժողովուրդը դա թույլ չի տա»:


ԲՀԿ առաջնորդը խոստացավ բարձրացնել նաեւ բուհերի ընդունելության քննություններին բարձր գնահատականներ ստացած եւ դուրս մնացած ուսանողների հարցը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր