Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

28 օգոս 2020 17:00

Տեսանյութ.Արայիկ Հարությունյանը մտածում է, որ ինքը հավե՞րժ է.. Լարիսա Ալավերդյանը ԿԳՄՍՆ-ի դիմաց է

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պարտավոր է երկխոսության նստել ժողովրդի այն հատվածի հետ, որն իր գործողությունների հետ համաձայն չէ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, նախարար Հարությունյանի հրաժարականի պահանջով ԿԳՄՍՆ-ի դիմաց իրականացվող ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։


«Ես ոչ այնքան Արայիկ Հարությունյանի հրաժարականն եմ պահանջում, ինչքան իր՝ քաղաքականությունից հրաժարականը։ Նախարարի հրաժարականն այն դեպքում, եթե նա չի փոխում քաղաքականությունը։ Մենք տեսնում ենք՝ ոչ միայն չի փոխում, այլ կարծրացած  եւ օրվա վարչապետի շուրթերից, որ ով ինչ էլ ասի՝ մենք մեկ է անելու ենք։ Ես դա մերժելի եմ համարում։




Այն ամենը ինչը կոչվում է չափորոշիչներ կան այն փորձերն ամբողջովին հեղափոխել մեր արժեհամակարգը եւ սկսկել դա սկսել դպրոցներից, անգամ նախադպրոցականից. ես ոչ միայն մերժելի եմ համարում, այլ ես դատապարտելի եմ համարում։ Օրհասական խնդիր եմ համարում ոչ թե քայքայել մեր արժեհամակարգը, այլ ամրապնդել եւ չշարունակել նախկինների քաղաքականությունը՝ դպրոցները քայքայելու ուղղությամբ»,- ասաց նա։


Հարցին՝ արդյոք նախարարն այս բողոքի ակցիաներից հետո հրաժարական կներկայացնի՞, Ալավերդյանն ասաց. «Նա մտածում է՝ ինքը հավե՞րժ է. դա ինձ համար զարմանալի է։ Գրագետ մարդիկ պետք է հասկանան, որ հավերժ պաշտոններ չկան։ Ինքը պարտավոր է նստել բանակցությունների բոլոր արտապառլամենտական ուժերի հետ, ինքը պարտավոր է նստել երկխոսության՝ ժողովրդի այն հատվածի հետ, որը համաձայն չէ»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր