Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

31 օգոս 2020 10:17

Հարամ է այդ հացը... ում փորն են լցվել ու լցվում...Սա պետական դավաճանություն է

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե երկրի ոսկորը ծամելու գնով պետք է մի երկու միլիոն մարդու կերակրեք, ապա՝ հարամ է այդ հացը: Տասը Ամուլսարի եկամուտ կստանաք, որ հետաքննեք, թե նախորդ երկու տասնամյակի հանքարդյունաբերության գերշահույթներն ում փորն են լցվել ու լցվում: Եվ այն էլ ինչ գնով՝ մենք մի ամբողջ Սյունիք ապականեցինք. Հայաստանում արտադրված վտանգավոր թափոնների 99%-ը բաժին է հասել Սյունիքին: Իսկ պետական ռեկետի ենթարկված մարզն ի՞նչ է ստացել դրա փոխարեն: Բացեք Ազգային վիճակագրական տվյալները և նայեք՝ տարիներ շարունակ՝ զրո դրամ, էդ էր պակաս, որ իշխանությունը մտներ իր կամ իր ախպերության գրպանը և մի լումա բնապահպանական վճար հարկեր՝ ամբողջ մարզն ապականելու դիմաց: Սա առնվազն պետական դավաճանություն է, այլ որակում չկա:
     Մետաղական հանքարդյունաբերական որ ընկերության ցուցանիշները նայում ես՝ մեղքդ գալիս են, օրնիբուն վնասով աշխատել են ու ճկռել պարտքերի տակ՝ լրիվ մահապարտի ռեժիմ: Մի հարցնող լինի՝ էդ արտանոգրերը դրանց տրամադրողներին՝ էդ չհիմնավորված ծրագրերն ինչո՛ւ էիք արտոնում, դուք հո ապուշ չեք: Եվ հակադարձումը չի ուշանա՝ ապուշը դուք եք, որովհետև մինչև հիմա էլ չհասկացաք կոռուպցիոն այն սխեմաները, որով աշխատել է Հայաստանի ամենակոռուպցիոն՝ հանքարդյունաբերական ոլորտը: Դե հիմա աչքներդ լայն բացեք ու տեսեք, թե ինչպես է բաց ջրատարով Ագարակի հանքավայրի պոչանքը լռվել մերկողմյան Արաքսում: Ինչպես է փակված պոչամբարի փոշին լցվում ագարակցու աչքերն ու բերանը՝ առաջացնելով հազարավոր հիվանդություններ, այդ թվում՝ քաղցկեղ: Այդ պոչանքի փոշին իջնում է Զանգեզուրի գյուղատնտեսական հողերի վրա, Արծվանիկի պոչամբարը սուրում է դեպի Կապան՝ հարամելով ողջ ջրային ռեսուրսը, իսկ Կավարտը դարձել է թթվային ամենավտանգավոր օջախներից մեկը: Իսկ դուք դեռ փիքր եք անում՝ փորե՞լ, թե՞ չփորել Ամուլսարը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր