Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

31 օգոս 2020 12:55

Տեսանյութ.Կասկադում ոստիկաններին ծեծի ենթարկողները ֆուտբոլիստներ են․ մանրամասներ

Մամուլում տեսանյութ է շրջանառվում, որտեղ երևում է, որ Կասկադում մարդկանց խումբ է կուտակված, կան նաև մեծ թվով ոստիկանական ավտոմեքենաներ։


Ըստ մամուլի՝ Կասկադում անկարգություն է տեղի ունեցել, և չի բացառվում, որ ոստիկանության աշխատակիցների են ծեծի ենթարկել։ Դեպքի առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք ՀՀ ոստիկանությունից, որտեղից Factor.am-ին փոխանցեցին, որ խուլիգանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։


Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Մեզ, սակայն, դեպքից մանրամասներ են հայտնի դարձել, համաձայն որոնց՝ վեճի մասնակիցները Ազգային հավաքականի ֆուտբոլիստներ են եղել, նրանցից ոմանց հավաքականի նոր կազմում չեն ընդգրկել։ Կասկադում նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել և վեճի են բռվել ոստիկանության աշխատակիցների հետ, պոկել են նրանցից մեկի ուսադիրները։ Մեր աղբյուրի համաձայն՝ ոստիկաններին ծեծի ենթարկողների թվում են Մալաքյան եղբայրները, որոնց գիշերը բերման են ենթարկել։ Խմբում են եղել նաև ֆուտբոլիստներ Սերոբ Գրիգորյանը, Արազ Օզբիլիսը և այլք։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր