Հայաստան և Ադրբեջան, մենք այնտեղ հրաշք ենք գործել․ Դոնալդ Թրամփ          Հուլիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՊԲ ղեկավարը «օգնել» է, որ 30 տարվա վաղեմության գործը «բացահայտեն»․ «Հրապարակ»    

31 օգոս 2020 13:54

Տեսանյութ.ԱԴԾ հատուկ գործողությունը. Ռուսաստանում ահաբեկիչների խումբ են ձերբակալել

Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները 6 մարդու են ձերբակալել, որոնք «Իսլամական պետության» *  ակտիվիստների համար գումար էին հավաքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:


Հատուկ գործողությունը տեղի է ունեցել Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Դաղստանում, Կրասնոյարսկի երկրամասում և Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզում:

Ձերբակալվածների մոտ հայտնաբերել են հաղորդակցման միջոցներ և վճարային կտրոններ։


Հետաքննության համաձայն` նրանք կապված են այն հանցավոր խմբի հետ, որի անդամներն արդեն դատապարտվել են Սիրիայում ահաբեկիչներին ֆինանսավորելու համար:


Ռուսաստանի Քննչական կոմիտեի տվյալներով ՝ խումբը գործել է 2016-ից մինչև 2017-ի հունիս: Այդ ընթացքում խմբի անդամները հավաքել են առնվազն կես միլիոն ռուբլի։
Հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչական գործունեությանն աջակցելու» հոդվածով։

Տեսանյութն՝ այստեղ








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր