Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

31 օգոս 2020 14:34

Տեսանյութ.ԻՆձ կալանավորելով` ոչ մի խնդիր չի լուծվելու...Նախ գումարը՝միլիոնից ավելի, ապա ստենդավորումը,պահանջել են Ծառուկյանից

Ցանկացած ոլորտ պլոբլեմի առաջ է։ Այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։


Նա նախ անդրադարձել է երկրում ստեղված տնտեսական-սոցիալական իրավիճակին. «Այդ տնտեսական ճգնաժամը, համաճարակը մարդկանց էլ հնարավորություն չի տալիս, չկա տեղ։ Բանկի տոկոսը փակի, երեխային կերակրի, թե ծնողին կամ երեխային բուժի։ Մարդիկ անդունդի մեջ են։ Այսօր ցանկացած պաշտոնյա, ղեկավար, ոլորտի պատասխանատու պարտավոր է իր ժողովրդով հետաքրքվել, շրջել, լսել եւ հիմնական խնդիրը բարձրացնի եւ դրան լուծումներ առաջարկեն։ Ամեն օր տեսնում եք իշխանության դեմ բողոքի ակցիաներ։ Տարբեր ոլորտի ներկայացուցիչներ բողոքի ակցիա են իրականացնում, ասում են՝ մեր վիճակը սա է, հարգելի իշխանություն ճոխություն չենք ուզում։ Մարդիկ գնում ու Կառավարության դիմաց բողոքում են. ո՞վ է իջնում, լսում։ Եթե առաջ ասում էին՝ իշխանությունը ժողովուրդն է, ժողովուրդն ինչպե՞ս կարող է ակցիա անել»,- ասել է ԲՀԿ առաջնորդը։


Նա նշել է, որ պետք է տվյալ ոլորտի ներկայացուցիչը ծրագիր ներկայացնի՝ ոլորտի բարելավվման համար. «Մարդիկ տեսնեն ու համբերատար սպասեն եւ զգան, որ բոլորին նայվում է արդարացի աչքով եւ բոլոր ոլորտներին գումարները հավասարաչափ բաժանվում է եւ մարդիկ կարողանան այդ գումարներով ապրել, մինչեւ արտակարգ դրությունը վերանա»։


Անդրադառնալով առողջապահության ոլորտում առկա խնդիրներին, Ծառուկյանը նշել է, որ կորոնավիրուսային հիվանդությունով վարակված քաղաքացուն պետք է պետությունը տրամադրի անհրաժեշտ դեղորայք կամ բուժման ծախսերը հոգա. «Մեկուսացող քաղաքացու, կորոնավիրուսով վարակված հիվանդին դեղորայք չեն տալիս։ Բոլորս էլ գիտենք, որ բուժման ամենացածագույնը 250-ից 300 հազար դրամ է։ Եթե մարդը չի աշխատում, 5 ամիս արտակարգ իրավիճակ է, մարդը տան նստած ու մեր հարգելի իշխանություններ էլ 5 ամիս նստած է ու մի ամիս տվել է 68 հազար. մարդը մեկ ամիս իր կգոյատեւի 68 հազարով՝ առանց կոմունալների, բայց 5 ամսվա փոխարեն ստացել է 1 ամիս»։


Ծառուկյանը խոսել է նաեւ գյուղատնտեսական վարկերից, նշել, որ Սեւանի էկոհամակարգը պետք է պահպանվի, եւ, որ գյուղացու ապրուստը որեւիցե մեկն իրավունք չունի վերցնելու. «Գյուղատնտեսական վարկերը պետք է վերանայվեն։ Եթե դա եղել է եղանակի պատճառով, կարկուտ, ցրտահարություն. այդ բոլորին պետք է ներում շնորհվի. դա պետությունն իր վրա պետք է վերցնի։ Ես տեղյակ եմ, որ մի հեկտարը նստում է 120 հազար դրամ՝ սերմով, վարելով, քաղելով, ցանելով եւ դրա համար պետք է բերքը ստանաս 2 տոննա։ Դրա համար անհրաժեշտ է մեխանիզացիա, անհրաժեշտ է սերմ, ոլորտով զբաղվող մարդիկ»։


Նա նշել է, որ ԲՀԿ պատգամավորները մեկ անգամ եւս այդ հարցն ԱԺ-ում կբարձրացնեն. «Որ գյուղատնտեսական վարկերը, որոնց գերի է ընկել ժողովուրդը ու չի կարողանում տակից դուրս գա, ընտանիքն էլ չի կարողանում պահել, դրան պետք է ներում շնորհվեն։ Եթե գյուղերը դատարկվում են, այլեւս այնտեղ մարդ չեն կարող տանել. երիտասարդները չեն մնում գյուղում»։


Ներկաներից մեկը Ծառուկյանին պատմեց, որ իրենից սրտի ստենդավորման համար միլիոնից ավելի գումար են պահանջել, ասել են՝ նախ գումարը, ապա ստենդավորումը։ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ խնդիրը 2 լուծում ունի. կամ պետպատվերով հատկացված գումարը սերտիֆիկատներով տրամադրել թիրախային խմբերին կամ երկրում հիմնել անվճար հիվանդանոցներ՝ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողների համար։


«Այն ընտանիքները, որոնք անապահով են, կանգնած են աղքատության շեմին, իրենք դա պետք է կազմակերպեն ակցիաներով, ամեն սերտիֆիկատ ամեն ընտանիքին տրամադրեն։ Ոչ թե մարդը գնա խնդրողի կարգավիճակով, տեսնի՝ կգրե՞ն, թե՞ ոչ։ Եթե այսօր 2000 դրամ թոշակ են ավելացրել, գույքահարկը 160 հազարով ավելացրել են։ Պետք է հաշվի առնեն ժողովրդի աշխատավարձը, թոշակը։ 10 հազար դրամ ավելացրու, 3000 դրամը հետ տար։ Եթե դու չես ավելարցել, որտեղի՞ց ես տանում, ժողովուրդն էսօր չի ապրում, գոյատեւում է։ Եթե Ծառուկյանն իր տեսակետն է հայտնում, ապա ոչ միայն Ծառուկյանի այլ նաեւ իր թիմակիցների հանդեպ հին գործեր են բացահայտում։ Եթե Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի աշխատավարձը պիտի բարձրանա, լինեն աշխատատեղեր, Ղարաբաղի հարցը լուծվի, թոշակները բարձրանա, ապա թող կալանավորեն, ձերբակալեն։ Ծառուկյանին կալանավորելով ոչ մի խնդիր չի լուծվելու, հակառակը Ծառուկյան զգուշացնում է, բարի եղեք ուշադրություն դարձրեք։ Մարդը տվյալ ոլորտից հեռու մարդ, ոլորտ է ղեկավարում»։


Բազմազավակ ընտանիքների հարցերով զբաղվող ՀԿ-ի ղեկավարը Գեղարքունիքի մարզի մայրերի անունից Ծառուկյանին ասել է, որ իրենք դեմ են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, ինչին ի պատասխան Ծառուկյանը նշել է. «Դա մեզ համար ամոթ է։ Մենք քրիստոնյա ազգ ենք։ Ավանդույթ, որը մենք ունենք, այսօր չենք կարող մեր բալիկներին, որոնք գնում են դպրոց, նրանց համար սեռական դասընթացներ անցկացնեն՝ Հայ եկեղեցու, Հայով պատմության, Հայ գրականության դասաժամերն էլ պակասեցնեն։ Ասել եմ, որ մենք հանրահավաք ենք կազմակերպելու, ժողովրդի հարցը լսելի լինելու համար։ Այսօր ցանկացած օրենք, որն առաջարկում են՝ առանց ժողովրդի հետ քննարկելու մեծամասնության կարծիքն իմանալու իրավունք չունեն ներկայացնելու եւ ընդունելու»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր