ՔԿՀ-ներում տարիներ շարունակ խոշտանգման դեպքերը կապված էին քրեական ենթամշակույթի հետ, դրա վերջն էլ եկավ
«Եթե վստահելու ենք ոչ թե արդարադատության նախարարության կամ քրեակատարողական ծառայության տեղեկատվությանը, այլ քրեական ենթամշակույթի կողմից տարածվող լուրերին, ըստ որի խոշտանգումներ են տեղի ունենում ՔԿՀ-ներում, կարծում եմ՝ դա սխալ մոտեցում է:
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ընթանում է, ընթանալու է: Վերջին հարուցված քրեական գործերին դուք ծանոթ եք եւ բնականաբար, որոշ դեպքերում այդ գործերի կամ դրանցից դուրս խցերում կատարված խուզարկությունները կարող են որոշակի դիմադրության արժանանալ: Այդ դիմադրությունը հաղթահարելու օրենքով սահմանված մեխանիզմ կա, խոշտանգման մասին խոսելը ավելորդ է: Խոշտանգությունը կապված են եղել քրեական ենթամշակույթի, այդ ենթամշակույթի ազդեցության, այդ թվում ՔԿԾ-ի վրա ազդեցության հետեւանքով: Հիմա մենք զբաղված ենք այդ հետեւանքը ծնող պատճառների վերացմամբ»,-ասաց նախարարը:
Նա վստահություն հայտնեց, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարին ուղղված օրենքի կիրառելիության հետ կապված ոչ մի մտահոգություն չունի. «Ակնհայտ է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում մենք գրանցում ենք հաջողություններ»,-ասաց Բադասյանը: