Կրակոցներ Նաբերեժնի Չելնիի հայկական ռեստորանում. միջադեպին խառն են մահմեդականներ.աշխատակիցներին պառկեցրել հատակին ու սկսել կրակել
![](https://cdn2.img.armeniasputnik.am/images/07e4/08/1c/24261783.jpg)
Ըստ տեղեկության՝ բանդան ներխուժել է արագ սննդի կետ, աշխատակիցներին պառկեցրել հատակին ու սկսել կրակել: Այս պահին հետախուզվում են միջադեպի չորս մասնակիցները ՝ Գալին Գեորգիին, Տերենտև Դանիլը, Մուստաֆին Ռամիլը և Ուշակով Մաքսիմը: Նրանք կոտրել են արագ սննդի կետի գույքն ու սարքավորումները:
Միջադեպը տեսագրել է ավտոմեքենաներից մեկի տեսախցիկը։ Վարորդը մեքենայում նստած` հանգամանալից պատմում է կատարվածը։ Նրա խոսքով` միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ հայ խոհարարը հավի մսի փոխարեն խոզի միս է տվել ադրբեջանցուն:Վերջինս էլ որպես պատիժ` կացնով կտրել է խոհարարի մատները։
Նշենք, որ սոցցանցային օգտատերերը մեղադրում են լրատվամիջացին ապատեղեկատվություն տարածելու համար և նշում, որ միջադեպի մասնակիցների մեջ ադրբեջանցիներ չկան։
Sputnik Արմենիային Ռուսաստանի հայերի միությունից հայտնեցին, որ կապի մեջ են ինչպես Թաթարստանում, այնպես էլ Մոսկվայում համապատասխան գերատեսչությունների հետ։
«Վստահ ենք, որ այս վայրի միջադեպի բոլոր մեղավորները քրեական պատիժ կկրեն Ռուսաստանի Դաշնության օրենքներին համապատասխան»,–ասացին միությունից։
Հարուցվել է քրեական գործ։ Կան ձերբակալվածներ։ Վստահ են, որ այս միջադեպի բոլոր մեղավորները քրեական պատիժ կկրեն Ռուսաստանի Դաշնության օրենքներին համապատասխան: