Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

01 սեպ 2020 12:34

Աշխարհազորում ներգրավվածներին զենք կտրվի միայն...քաղաքում չեն շրջելու զինված մարդիկ

Աշխարհազորում ներգրավված քաղաքացիներին ազատ շրջանառության զենք չի տրվելու:

Այս մասին սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Ազատ շրջանառության զենք չի տրվելու քաղաքացիներին: Մենք ենթադրում ենք, որ համապատասխան ներգրավումը տեղի է ունենալու բացառապես մարտական գործողությունների, ռազմական սպառնալիքի առկայության դեպքում: Զենքը բաժանվելու է աշխարհազորում կցագրված քաղաքացիներին միայն այն պարագայում, երբ մարտական գործողություններ են սկսվում կոնկրետ վայրում կամ դրա սպառնալիք է առաջանում: Դա չի նշանակում, որ քաղաքում շրջելու են զինված մարդիկ»,- ասաց Բալայանը:

Փոխնախարարը նշեց, որ աշխարհազորում նախատեսում են կցագրել մինչև 70 տարեկան անձանց, որոնց հետ պարբերաբար որոշակի վարժանքներ են իրականացվելու, իսկ զորակոչվելուց և զինծառայողի կարգավիճակ ստանալուց հետո քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամներն օգտվելու են համապատասխան սոցիալական երաշխիքներից:

Պաշտպանության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
Աշխարհազորում ներգրավված կլինեն նաև կանայք` որևէ խտրականություն չի լինելու։
Բալայանն ընդգծեց` կան կայացած կին սպաներ, ավելին, կան դասակներ, որոնք շատ ավելի կարգապահ են, քանի որ դասակի հրամանատարն աղջիկ է։ Նրա խոսքով՝ կնոջ ներկայությունը զսպվածություն է առաջացնում զինծառայողների մոտ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր