Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

01 սեպ 2020 13:54

Փաշինյանի վերջին այցելությունը Արցախ` «Հայաստանի օկուպացիոն քաղաքականության օրինակ» է, Զոհրաբ Մնացականյանի ասածն էլ «անհեթեթություն»

Ադրբեջանի արտգործնախարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցն «Ինտերֆաքս» գործակալությանը` նշելով, թե ՀՀ արտգործնախարարն ու Հայաստանի իշխանությունները «խոչընդոտում են ԼՂ հակամարտության կարգավորմանը»: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը:


Աբդուլաևայի խոսքով` «Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության քայլերը զրոյացնում են բանակցությունների իմաստը և հանդիսանում են գլխավոր խոչընդոտը «խաղաղության պայմաններ» ստեղծելու գործում, որի մասին խոսում է այդ երկրի արտգործնախարարը»:


Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև մեղադրել է հայկական կողմին «վերջին մեկուկես ամսում սադրանքների դիմելու» համար: Աբդուլաևան չի մոռացել խոսել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցելության մասին Արցախ` այն բնութագրելով որպես «Հայաստանի օկուպացիոն քաղաքականության օրինակ»:


Նա «անհեթեթություն» է որակել հայ նախարարի կարծիքն էթնիկ հակամարտությունները քաղաքական կամք դրսևորելով կանխելու մասին՝ նշելով, թե «Հայաստանը տարիներով չի կարողացել այդ քաղաքական կամքը դրսևորել»:

Հիշեցնենք, «ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման եղանակներին և պատրաստակամություն հայտնել հանդիպելու ադրբեջանցի գործընկերոջ հետ:


«Հայաստանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը հետաքրքրված են տարածաշրջանում կայուն խաղաղությամբ: Դա հնարավոր կլինի խաղաղ համաձայնագրի հասնելու միջոցով, որը հիմնված կլինի փոխզիջումների վրա: Միակողմանի զիջումները բացառվում են: Դրանք չեն կարող հեռանկարներ ունենալ: Խաղաղ բանակցային գործընթացը մեզ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն հակամարտության կարգավորման համար»,- մեկնաբանել է Մնացականյանը՝ կարևորելով հիմնախնդրի կարգավորման հարցը:


«Մեր աշխատանքի կարևորությունը փոխզիջումներ գտնելու անհրաժեշտության, անվտանգության ապահովման, ուժի կիրառումից հրաժարվելու և մաքսիմալիստական մոտեցումների մեջ է: Հայաստանի համար կարևոր և հստակ առաջնահերթություններ կան: Մեզ համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնահերթ է: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումն առանց որևէ սահմանափակումների, Արցախի համար անվտանգության ապահովումը կարևոր առաջնահերթություններ են: Եվ մենք պատրաստ ենք աշխատել և՛ ՄԽ համանախագահների, և՛ ադրբեջանական կողմի հետ՝ որոշելու բանաձևերը, որոնք թույլ կտան մեզ համադրել հնարավոր փոխզիջման միջոցները»,- հավելել է ՀՀ ԱԳ նախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր