Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

01 սեպ 2020 14:35

Թոռներին ծեծելու մեջ մեղադրվող պապը հիվանդանոց է տեղափոխվել,նույն վիճակն է, ինչ թոռների` թունավորվել է մկնդեղից

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում թոռներին ծեծելու դեպքով կալանավորված 57-ամյա տղամարդը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց ԲԿ–ի թունաբան Միքայել Գաբրիելյանը։

«Երկու օր առաջ տղամարդը կալանավայրից տեղափոխվել է հիվանդանոց` թունավորմամբ։ Նրա մոտ նույն վիճակն է, ինչ թոռների` թունավորվել է մկնդեղից։ Տղամարդու վիճակը ծանր է` կրիտիկական փուլը դեռ չի անցել»,–ասաց Գաբրիելյանը։

Նրա խոսքով` տղամարդու գիտակցությունը տեղն է։

Հիշեցնենք, որ ըստ քննչական կոմիտեի` օգոստոսի 19-ին Տավուշի Խաշթառակ գյուղում պապը ձեռքի փայտով հարվածել է 6 և 4–ամյա թոռներին, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանցից մեկը` 6-ամյա տղան, մահացել էր։

Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, երեխաների պապիկը ձերբակալվել է։ Բացի այդ, հաջորդ օրը` օգոստոսի 19-ին, նույն տնից 5 երեխա թունավորմամբ տեղափոխվել են Երևանի «Մուրացան» հիվանդանոց։ Երեխաների մայրը` 28-ամյա Մարիաննա Հ.-ն, նույնպես բերման է ենթարկվել։ Հորն ու դստերը մեղադրանք է առաջադրվել։

Փոքրիկների պապը կալանավորվել է, իսկ վերջինիս դուստրը` ոչ։ Մարիաննա Հ.-ն հոգեկան առողջության խնդիրներ ունի. առողջական խնդիրներ ունեն նաև երեխաներից մի քանիսը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր