Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

02 սեպ 2020 10:00

Հետախուզվում է մեկ այլ քրեական հեղինակություն. Նոր մանրամասներ Զապի գործից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի` Զապի դեմ հարուցված քրեական գործից: Ինչպես հայտնի է, այդ քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել քրեական հեղինակության Գրիգոր Ահարոնի Գրիգորյանին, որը առավել հայտնի է Գեղադիրցի Գոքոր անունով: Ըստ մեղադրանքի՝ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի հետ 4 միլիոն դրամ պարտքի հարցը լուծելու գործընթացի մեջ ներգրավված է եղել նաև քրեական հեղինակություն Գոքորը։


Եվ ուշագրավն այն է, որ մինչ իրավապահների այս բացահայտումը Գեղադիրցի Գոքորն ամիսներ առաջ ձերբակալված է եղել մեկ այլ քրեական գործով: Մասնավորապես, հուլիսի 16-ին նրա «Դաչա 56 էկո» ռեստորանի տնօրենի, նրա երեք ընկերների և նույն գյուղի բնակիչների միջև առաջացած վիճաբանության ակտիվ մասնակից է եղել, կալանավորվել, սակայն ավելի ուշ ՀՀ վերաքննիչ դատարանը ազատ էր արձակել վերջինիս։ Ու այդ ընթացքում իրավապահները նոր բացահայտում են արել Գրիգոր Գրիգորյանի վերաբերյալ Զապի գործով և որոշել են նրան կալանավորել, բայց այլևս չեն գտել: Ստացվում է՝ եթե ՀՀ վերաքննիչ դատարանը ազատ չարձակեր քրեական հեղինակություն Գրիգոր Գրիգորյանին, ապա այսօր ՀՀ քննչական կոմիտեն ստիպված չէր լինի հետախուզում հայտարարել նրա նկատմամբ»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր