Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

02 սեպ 2020 14:34

Այս տեղեկությունն իսկապես մտահոգիչ է.ՀՀ ԱԳՆ–ն ստուգում է թուրք վարձկանների` Արցախի դեմ պայքարում ներգրավվելու մասին լուրերը

Հայկական կողմը ստուգում է լուրերը` արդյո՞ք Թուրքիան Աֆրինից և Ազազից թուրք վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան Արցախի դեմ պայքարում ներգրավվելու համար։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով շրջանառվող լուրերին։


«Այս տեղեկությունն իսկապես մտահոգիչ է, և մենք ճշտում ենք դրա իսկությունը։ Հարցն այն է, որ նման վտանգ կարող է սպառնալ»,–ասաց Նաղդալյանը։


Նրա խոսքով` հաշվի առնելով Ադրբեջանի կրոնական ծայրահեղականներին ներգրավվելու և Թուրքիայի` այլ տարածաշրջաններ ահաբեկիչներ մատակարարելու փորձառությունը, ապա Թուրքիան կարող է նման քայլի դիմել։ 


Նաղդալյանը նշեց, որ այս ամենը նկատի ունենալով էլ Հայաստանը նման հարցերին շատ զգայնությամբ է վերաբերվում։


Նաղդալյանն անդրադարձավ նաև գերմանական Spiegel ամսագրի հրապարակմանը, ըստ որի` հուլիսին Թուրքիան իր օդային տարածքով արգելել էր թռչել գերմանական օդանավին` դեպի Հայաստան հայ խաղաղապահներին տեղափոխելու համար։ ԱԳՆ խոսնակը նշեց, որ որքանով տեղյակ է` ՀՀ պաշտպանության նախարարությունը չի հերքել այս տեղեկությունը։


«Դատապարտելի է, որ Թուրքիան արդեն իսկ խոչընդոտում է ՆԱՏՕ և ՄԱԿ շրջանակներում խաղաղապահների գործողությունները` ելնելով իր հակահայկական դիրքորոշումներից։ Այս հարցի մասին դիվանագիտական խողովակներով մենք տեղեկացրել ենք մեր միջազգային գործընկերներին»,–ասաց Նաղդալյանը։


Հիշեցնենք, որ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ, անդրադառնալով շրջանառվող այդ լուրերին, նշել էր, որ տվյալ կա, որ Թուրքիայի նախկին զինված ուժերի պահեստազորային զինծառայող է զոհվել հուլիսյան մարտերի ժամանակ։ Սակայն, ըստ Հովհաննիսյանի, նման դեպքերում հասցեական մեղադրանք չես կարող հնչեցնել, քանի որ կարող են ասել, որ թոշակի անցնող մարդն իր եղբայրական պետության համար գնացել է պատերազմելու։








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր