Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

02 սեպ 2020 15:51

«Թուրքիայի դեմ քայլեր մի՛ արեք, տուժողը դուք եք լինելու»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Հունաստանին պատկանող և Հարավային Էգեյան կղզիներ վարչական միավորի մաս կազմող Մեիս (Կաստելորիզո) կղզում զորք տեղակայելու Հունաստանի որոշմանը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։


Չավուշօղլուն նշել է, որ այդ կղզին Հունաստանի ցամաքային տարածքից 580 կմ, իսկ Թուրքիայի Անթալիայի նահանգից ընդամենը 2 կմ հեռավորության վրա է գտնվում։ Բայց հակառակ այդ հանգամանքի՝ Թուրքիայի արտգործնախարարի խոսքերով՝ 40 հազար կմ քառակուսի ջրային տարածքի վրա Հունաստանի վերահսկողությունն է տարածվում, որը անընդունելի է իրենց համար։


Թուրք պաշտոնյան կարծում է այս ամենն արվել է այն բանի համար, որ Թուրքիան բանտարկված լինի ամեն կողմից։ Ըստ նրա՝ Միջերկրական ծովի Արևելյան ափի երկրները պետք է բանակցությունների միջոցով «արդարացի» կերպով բաժանեն իրար մեջ ջրային տարածքը։


Մևլյութ Չավուշօղլուն նաև ընդգծել է, որ այդ կղզիներում 1947 թվականի Փարիզի համաձայնագրով արգելված է զորքերի տեղակայումը և կարելի է միայն սահմանափակ թվով ոստիկանական ուժեր տեղակայել անվտանգություն ապահովելու նպատակով։


Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է, որ եթե Հունաստանը շարունակի սահմանափակումները շրջանցելով մեծաթիվ զորքեր տեղակայել այնտեղ, ապա տուժողը հենց Հունաստանն է լինելու։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր