ԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ          Տեսանյութ.Արցախցիները հավաքվել են Աբովյանի մուտքի մոտ՝ միանալու Բագրատ Սրբազանի քայլերթին       Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը».մայիսի 9-ին Սուրբ Գայանե եկեղեցուց՝ դեպի Երևան    

02 սեպ 2020 17:00

Կորոնավիրուսով վարակվածների ճնշող մեծամասնությունն առողջ է եւ վտանգ չի ներկայացնում շրջապատի համար

Կորոնավիրուսով վարակվածների մինչեւ 90 տոկոսն իրականում առողջ է եւ վտանգ չի ներկայացնում շրջապատի համար: Այս մասին հայտարարել են ԱՄՆ-ից փորձագետները՝ հիմնվելով փուլային փորձի արդյունքների վրա: Արդյունքները հրապարակել է The New York Times թերթը:


ԱՄՆ հասարակական առողջապահության ոլորտում ամերիկացի փորձագետներից ոմանք ուշադրություն են դարձրել այն փաստին, որ ստանդարտ թեստերը մարդկանց մեծամասնության մոտ կորոնավիրուս են ախտորոշում, ովքեր փաստացի վարակված չեն: Մասնագետների խոսքով՝ կորոնավիրուսի դրական արդյունքով մարդկիկ վտանգ չեն ներկայացնում շրջապատի համար, քանի որ նրանց օրգանիզմում կարող են բավարար քանակությամբ վիրուսային մասնիկներ չլինել:


Հետազոտողները նշում են, որ դա բարդացնում է իրական վարակվածների հայտնաբերման խնդիրը:


Մասնագետները պնդում են, որ այդ խնդրի լուծումը կայանում է նրանում, որպեսզի քիչ թեստեր անցկացվեն կամ էլ չթեստավորվեն առանց ախտանիշների մարդիկ:


Կորոնավիրուսի լայնորեն կիրառվող թեստը ՊՇՌ մեթոդով անալիզն է: «Կարեւոր է սահմանել պացիենտի վարակվածության մակարդակը»,-ասել է Հարվարդի համալսարանից համաճարակաբան Մայքլ Մինան:  


ՊՇՌ մեթոդով աշխատանքը կայանում է նրանում, որ վիրուսի գենետիկ նյութը շղթայական կերպով մեծանում է: Որքան քիչ ցիկլեր են պահանջվում, այնքան մեջ է վիրուսը կամ վիրուսային ծանրաբեռնվածությունը, իսկ որքան մեծ է վիրուսային ծանրաբեռնվածությունը, այնքան մեծ է հավանականությունը, որ պացիենտը վարակված է: Սակայն մարդը կարող է կորոնավիրուսով վարակված ճանաչվել, նույնիսկ եթե նրա կենսանյութում կան որոշ մնացորդներ, վիրուսի հետքեր:


Խնդրի լուծումներից մեկը, մասնագետների խոսքով, կարող է լինել ցիկլերի քանակի շտկումը: Թեստերի մեծ մասը սահմանվում է 40 ցիկլերի մակարդակով: Ամերիկացի գիտնականները կարծում են, որ ցիկլերի քանակը կարող է կրճատվել մինչեւ 30-35:  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր