«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

03 սեպ 2020 12:35

Տեսանյութ.Ի՞նչ է արել Փաշինյանի իշխանությունը 200 կգ ոսկին.իրավապահ մարմինները իրավունք չունեն լռելու

Իշխանափոխությունից հետո, երբ նոր իշխանությունների իրավապահ մարմինները անցան ակտիվ գործողությունների և հաճախ ստուգումներ էին իրականացնում նախկին իշխանությունների ներկայացուցիչների առանձնատներում, մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ ստուգված առանձնատներից ԱԱԾ-ն մեծ քանակությամբ ոսկի է առգրավել։ 


«Ժամանակ» օրաթերթը այդ օրերին մասնավորապես գրել էր.«Տարբեր տեղեկություններ են ստացվում ԱԱԾ հատուկ գործողությունների արդյունքում նախկին պաշտոնյաներին պատկանող բնակարաններից և տարածքներից ոսկու ձուլակտորների հայտնաբերման մասին: Խոսքը մոտ 200 կգ ոսկու մասին է, որից միայն 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին»:


Հետաքրքիր է, որ Ազգային անվտանգության ծառայությունը որևէ կերպ չհերքեց մամուլում հայտնված այս տեղեկատվությունը։ Անսպասելի լռություն էր իշխանափոխությունից հետո հրապարակայնության դրոշակակակիր ԱԱԾ-ի կողմից։


Եվ ահա ամիսներ անց հարց է առաջանում, թե ի՞նչ է եղել 200 կիլոգրամ ոսկին։ Իհարկե, իշխանությունները կարող են ասել, որ իրենք ոչ մի ոսկի էլ չեն առգրավել, այդ դեպքում հարց է առաջանում, եթե չեն առգրավել, ապա ինչու՞ են լռել մի քանի ամիս։ Խոսքն այստեղ մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին է, ու իրավապահ մարմինները իրավունք չունեն լռելու։

Աղբյուրը՝ politik.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր