Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

03 սեպ 2020 16:35

Նյու Յորքում կրկին զանգվածային ցույցեր.ևս մի աֆրոամերիկացու՝ ոստիկանների կողմից շնչահեղձ անելու շոկային կադրեր

ԱՄՆ Նյու Յորք նահանգում կրկին մեծամասշտաբ բողոքի ակցիաներ են մեկնարկել այն բանից հետո, երբ համացանցում հրապարակվել է ոստիկանների կողմից ևս մի աֆրոամերիկացու՝ առանձնակի դաժանությամբ սպանության տեսանյութը. նշվում է, որ դեպքը տեղի ունեցել մարտին, սակայն սպանվածի հարազատները միայն նոր են կատարվածի տեսանյութը հրապարակել, գրում է Daily Mail պարբերականը։ 


Աղբյուրը մանրամասնում է, որ Դանիել Փրյուդի սպանությունն աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունից մի քանի շաբաթ առաջ է տեղի ունեցել, սակայն հանրային արձագանք չէր ստացել:


Հրապարակված տեսանյութում երևում է, որ Փրյուդին մերկացրած և ցուրտ եղանակին փողոցի մեջտեղում նստեցրած, ձեռնաշղթա հագցրած ոստիկանները նրա գլխին կտորից պարկ են հագցնում և այնուհետև, տղամարդու դեմքը գետնին սեղմելով, նրան շնչահեղձ անում։  Միջադեպից հետո  բժիշկները նրա մոտ ուղեղի մահ են արձանագրել. տղամարդը մահացել է յոթ օր անց՝ մարտի 30-ին։


Ցուցարարներն այժմ պահանջում են Փրյուդին սպանած ոստիկաններին ազատել աշխատանքից ու  պատասխանատվության ենթարկել։


Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ամբողջ տարածքով մեկ բողոքի ցույցեր էին տեղի ունենում՝ պայմանավորված մայիսի 25-ին ոստիկանության նախկին աշխատակցի կողմից աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանության դեպքով:  


Վերջերս նաև Վիսկոնսին նահանգի Կենոշա քաղաքում ոստիկանի կողմից առանձնակի դաժանությամբ Ջեյքոբ Բլեյք անունով մի իրավախախտի սպանությունից հետո են զանգվածային բողոքի ցույցեր տեղի ունեցել։ 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր