Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ          Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը       Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները    

04 սեպ 2020 15:55

Իշխանությունը թող հլը բախտը փորձի՝ դուրս գա փողոց, իրենցից շատերին ծեծելու, լարելու են

Ուրեմն իրենք ինչքան  են հասկանում իրենց ապիկար եւ թուլ լինելը, որ  այդ հայտարարությունից ընկել են ցայտնոտի մեջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն, ինչպես 2015-ին, հիմա էլ գտնվում է այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ։

«Լիլիթ Մակունց, Ռուբեն Ռուբինյան, Մխիթար Հայրապետյան, լավ ամոթ է, գնացեք վախ չափողի մոտ։ Իրենք քաղաքական գործոններ չեն, որ ես իրենց արտահայտությունները մեկնաբանեմ։ Լիլիթ Մակունցը հատկապես քաղաքական գործոն չէ, նա Ազգային ժողովում պատահականորեն հայտնված մի ուսուցչուհի է, որի քաղաքական կարծիքները շատ քիչ են ինձ հետաքրքրում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Նշենք, որ ԲՀԿ-ն ԱԺ առաջիկա նստաշրջանին ընդառաջ հանդիպումների շարք Է կազմակերպել կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Օրերս Կոտայքի մարզի ակտիվի հետ հանդիպմանը,  ԲՀԿ առաջնորգ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ մեծ հանրահավաք են կազմակերպելու։ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը ընդգծում է, որ  ԲՀԿ-ն ոչինչ չի անում  ինչ-որ մեկի դեմ, այլ ամեն ինչ անում են հանուն Հայաստանի։

«Ուզում եմ հասկանալ, թե Լիլիթ Մակունց կոչված անձնավորությունը ի՞նչ է տվել ՀՀ-ին։ Նա ի՞նչ դերակատարություն է ունեցել անկախ Հայաստանի բարգավաճման գործում, բացարձակապես դերակատարում չունեցող մարդիկ այսօր ցայտնոտի մեջ են հայտնվել, ախր այնքան էլ գրագիտությունը չի բավարարում, որ իրենց շուտ չմատնեն, որ վախեցած են։ Պատկերացրեք՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարի, որ հանրահավաք է անում, իր ցավն էլ տանեմ, լավ է անում, բայց ինչի՞ են խառնվել իրար, ուրեմն իրենք վախենում են, իրենք հասկանում են, որ իրեց շատ քիչ հաշված ժամանակներ են մնացել եւ բոլորը հայտնվել են ցայտնոտի մեջ։ Ես խորհուրդներ տալ չեմ սիրում այն մարդկանց, որոնց հետ ոչ մի ընդհանրություն չունեմ, բայց Լիլիթ Մակունցին մի խորհուրդ կտայի՝ չընկնել ազդեցության տակ եւ ժամանակից շուտ չպատռել իրենց իրական դեմքերը, որովհետեւ իրենք նոր են քաղաքականության մեջ, չեն հասկանում՝ ո՞ւմ հետեւից ի՞նչ կարելի է խոսել, իրենք պարզապես օգտագործվում են, որպեսզի հաճոյանալի լինեն իրենց տերերին, ղեկավարներին»,- ընդգծեց պատգամավորը։

Մեր դիտարկամնը, թե իշխանության ներկայացուցիչները «Բարգավաճ Հայաստանի» շանսերն այդքան էլ մեծ չեն գնահատում, Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց․

«Իշխանությունը թող հլը բախտը փորձի՝ դուրս գա փողոց, տեսնեն, թե իրենցից  քանի հոգու են ծեծում, հլը տեսեք՝ ո՞ւմ, ի՞նչ ձեւ են վերավերվում, իրենցից շատերին ծեծելով լարելու են։  Պետականաշինության մեջ ոչ մի ներդրում չունեցած մարդը  էսօր քնել, արթնացել է Ազգային ժողովում եւ իրեն թույլ է տալիս Գագիկ Ծառուկյանի կամ մի ամբողջ կուսակցության հետեւից բան խոսել, ամոթ է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր