Հայաստանն արդյոք ապահովվա՞ծ է գրիպի դեմ պատվաստանյութով, ինչու է ուշանում.«Ժողովուրդ»

Պարզվում է՝ ոչ: «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի պոլիկլինիկաներից փոխանցեցին, որ գրիպի դեմ պատվաստելու եւ գրիպի դեմ պատվաստանյութ ստանալու հետ կապված որեւէ հրահանգ կամ հանձնարարական չեն ստացել նախարարությունից:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի պատասխանը ստանալու նպատակով դիմեց նաեւ Առողջապահության նախարարություն, որտեղից նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ սեզոնը դեռ չի սկսվել. «Սեպտեմբերի վերջ նոր նախատեսվում է»: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ Հայաստանն արդյոք ապահովված է գրիպի դեմ պատվաստանյութով, մամուլի խոսնակն ասաց. «Դեռեւս չենք ստացել, բայց հասցնում ենք, որեւէ խնդիր չկա՝ ուշացումների հետ կապված: Այս պահին դեռ շատ շուտ է: Մենք կոնկրետ սեպտեմբերի վերջ ենք սկսում»:
Հուսանք՝ նախարարությունը չի ուշանա այս հարցում: Կհիշեք՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ էր անցկացրել Առողջապահության նախարարությունում եւ բացահայտել, որ հանրապետությունում 2018 թվականի ընթացքում 1 ամիս գրիպի պատվաստանյութ չի եղել հենց գրիպի սեզոնին: Անցած տարի եւս գրիպ դեմ պատվաստումները ուշ են սկսվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում