Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

05 սեպ 2020 10:57

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 188, մահվան՝ 7 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 649-ի: 


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 895 է:


Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Սեպտեմբերի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 275 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1170-ի: 


Մեկ օրում առողջացածների թիվը 566 է, ընդհանուր առողջացածներինը՝ 39 823, փաստացի բուժվողներինը՝ 3656 (մեկ օրում նվազել է 385-ով): Մեկ օրում արվել է 2166 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 215 810 թեստ:
«Պացիենտները եղել են 69 (տղամարդ), 70 (տղամարդ), 83 (տղամարդ) և 84 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր