Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա          Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները       Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը    

05 սեպ 2020 12:14

Փաշինյանը հետքա՞յլ է անում...Ռուսաստանից Նիկոլին հասցված «Հարավկովկասյան երկաթուղային» ապտակը տեղ հասավ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  


«Ռուսաստանից Նիկոլին հասցված «Հարավկովկասյան երկաթուղային» ապտակը տեղ հասավ


 Հայաստանի իշխանությունները կրկին ինքնախայտառակվեցին... Օրերս Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Ռուսաստանի տրանսպորտի նախարարության միջև ստորագրվեց "Հարավկովկասյան երկաթուղու" զարգացմանն ուղղված արձանագրություն անվանումով փաստաթուղթը, որի մասին մամլո հաղորդագրություններ են տարածել ՀՀ և ՌԴ համապատասխան պրոֆիլային նախարարությունները, որոնք ընդունել են ընկերության գործունեության անկախ աուդիտորական ստուգումների արդյունքները.... Ստուգվել է 2008 թ–ին կնքված կոնցեսիոն պայմանագրի գործողության ողջ ընթացքը... Հաստատվել է նաև ՀԿԵ-ի կողմից իր ներդրումային պարտավորությունների ամբողջական կատարումը և կողմերի պահանջների բացակայությունը... Այսինքն, Նիկոլը հետքայլ է անում և փաստացի ընդունում, որ զրպարտել է "Հարավկովկասյան երկաթուղիներին", որին ժամանակին մեղադրում էր 60 միլիոն դոլարի չարաշահման մեջ...


Մոսկվայում շատ երկար ժամանակ նստած նայում էին, թե իրեն շատ հզոր երևակայող Նիկոլն ինչպես է մասկի շոուներ կազմակերպում և ՌԴ-ի հաշվին դիվիդենտներ հավաքում, որ հետո շռնդալից ապտակով տեղը դնեին նրան...


2020 թ-ի ապրիլի վերջին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերությունները, բացահայտ իր դժգոհությունն էր հայտնել Հայաստանի տարածքում գործող ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ Նիկոլի իշխանության վերաբերմունքից, մասնավորապես ասելով. "Տնտեսական դաշտում ռուսական կողմը ակնկալում է, որ դատական գործընթացները, որոնք վերջին տարիներին սկսվել են համատեղ ձեռնարկությունների, այդ թվում` "Հարավկովկասյան երկաթուղու" դեմ, կկարգավորվեն` առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին"... Ստացվում է, որ Ռուսաստանից Նիկոլին հասցված "Հարավկովկասյան երկաթուղային" ապտակը տեղ հասավ... Նիկոլը շատ լավ հասկացավ Լավրովի մեսիջները և հիմա արդեն ընդունում է, որ ժամանակին կեղծ ու սուտ տեղեկություններ է տարածել այդ ընկերության մասին... Ցավալի է, որ հարազատ հասարակությանը հզոր և ինքնիշխան ներկայացող Նիկոլն իր հերթական անհեռատես և անտրամաբանական քայլի հետևանքով մեր դաշնակցի մոտ խայտառակեց ոչ միայն իրեն, որ տարրական ստախոս է, այլև Հայաստանի դիրքերն այդպիսով թուլացրեց...


Հ.Գ. Իշխանությունն ամեն գնով պահելու և սեփական սխալները քավելու համար Նիկոլը պատրաստ է ավելի ռուսամետ քայլերի, քան Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը...»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր