Տեսանյութ.ԱՄՆ ռազմական տեխնիկան անցնում է Վրաստանի փողոցներով
«Արժանի գործընկեր 2020» բազմազգ զորավարժություններին մասնակցող ԱՄՆ ԶՈւ ռազմական տեխնիկան շարժվել է դեպի վրացական Վազիանի ռազմաբազա:
Հինգ ռազմական շարասյունները, որոնք ներառում են ամերիկյան Stryker և Hammer զրահամեքենաներ՝ հագեցած թիկունքային աջակցության մեքենաներով և հրետանով, ընթացել են Սենակի-Վազիանի կենտրոնական ավտոճանապարհով: Շարասյունն անցել է Գորիով և դանդաղ ընթացել քաղաքի կենտրոնով:
Ռազմական շարասյան երկրորդ մասը Վազիանի կմեկնի սեպտեմբերի 8-ին:
Զորավարժությունները պաշտոնապես կմեկնարկեն սեպտեմբերի 7-ին: Վրաստանն արդեն հինգերորդ անգամ է հյուրընկալում «Արժանի գործընկեր» -ին, որին կմասնակցեն ավելի քան 2700 զինծառայողներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից և Ֆրանսիայից:
Զորավարժություններին մասնակցելու համար ամերիկյան ռազմական տեխնիկան օրեր առաջ տեղափոխվել էր վրացական Փոթի նավահանգիստ:
Աղբյուր՝ newsgeorgia.ge