Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

07 սեպ 2020 10:38

Նավալնիի կինը հայտարարել է, որ բժիշկ Լեոնիդ Ռոշալը չպետք է որևէ առնչություն ունենա իր ամուսնու բուժման հետ

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը հայտարարել է, որ բժիշկ Լեոնիդ Ռոշալը չպետք է որևէ առնչություն ունենա իր ամուսնու բուժման հետ:


Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Յուլյա Նավալնայան այդպես է մեկնաբանել Ռոշալի՝ Նավալնիի հետ կապված իրավիճակի քննարկման համար ռուս և գերմանացի գործընկերների համատեղ խումբ ստեղծելու առաջարկը, որով ՌԴ Ազգային բժշկական պալատի նախագահը հանդես էր եկել նախօրեին:


Բժիշկը նշել էր, որ Նավալնիի վիճակի պատճառները դեռևս պարզ չեն: Նա շեշտել է, որ ռուս մասանգետները լավ են աշխատել և փրկել են հիվանդի կյանքը, սակայն Ռուսաստանում անցկացված հետզոտությունները թունավորման հետքեր չեն ցույց տվել, իսկ գերմանացիներն ինչ-որ բան են գտել:


«Դուք որևէ առնչություն չեք ունեցել, չունեք և չեք ունենա նրա բուժման հետ… Դուք ելույթ եք ունենում ոչ որպես բժիշկ, այլ որպես պետության ձայն»,-գրել է Նավալնայան իր ինստագրամյան էջում՝ վերջինիս մեղադրելով տեղեկություն կորզելու մտադրության մեջ:


Նավալնայան նշել է, որ իր ամուսնու կոմայի առաջացման պատճառը հայտնի է. դա ֆոսֆոր-օրգանական միացությամբ թունավորումն է, որի մասին, նրա պնդմամբ, ռուս բժիշկներն իմացել են:


Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկ-Մոսկվա չվերթի ժամանակ: Նրան անհապաղ հոսպիտալացրել էին Օմսկի շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոցում, որտեղ կատարված հետազոտությունները նրա օրգանիզմում ալկոհոլի և կոֆեինի հետքեր էին հայտնաբերել: Հայտնի է, որ Նավալնին չվերթից առաջ թեյ էր խմել Տոմսկի օդանավակայանի սրճարանում:


Երկու օր անց բլոգերին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որտեղ գերմանացի մասնագետները նրա օրգանիզմում թույնի հետքեր են հայտնաբերել: Բժիշկների խոսքով՝ նրան թունավորել են «Նովիչոկ» խմբին պատկանող նյարդակաթվածահար ազդեցության մարտական նյութով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր