Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու , ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Ի՞նչ է հայտարարելու հաջորդ անգամ՝ թուրքական դրոշի այրման արգելո՞ւմը ապրիլի 24-ին Երևանում, թե՞ Ցեղասպանության հուշարձանի և թանգարանի փակումը    

07 սեպ 2020 13:15

Տեսանյութ.Դուք ավելի հին ու մաշված եք.Վարչապետի ամբիցիաների խաթր մենք կարող ենք երկիրը կորցնե՞լ

Կառավարության դիմաց մի քաղաքացի բողոքի ակցիա էր իրականացնում՝ նշելով, թե կորցրել է ամեն ինչ, փակվել են իր բիզնեսները, հիմա էլ տունն է կորցնում: Նա դժգոհեց, որ երկու տարվա ընթացքում չի կարողացել հանդիպել վարչապետի կամ Կառավարության անդամներից որևէ մեկի հետ:


«Ես արժանի չէի՞, որ վարչապետը երկու տարվա մեջ ինձ ընդուներ»,– դժգոհեց Արմեն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ այժմ բողոքի ակցիա է անում ոչ իր, այլ մյուսների շահերի պաշտպանության համար, քանի որ ինքն այլևս կորցնելու ոչինչ չունի:
Նա նշեց, որ ինքը կապ չունի ոչ հների, ոչ նորերի հետ, անկուսակցական է եղել, իսկ հիմա այստեղ է ներկայացնելու գյուղացիների խնդիրները. «Ամեն ինչը սկսելու եմ գյուղերից, ներկայացնելու եմ, թե ինչ խնդիրներ ունեն, երևի ամեն տաս օրը մեկ մի մարզպետ կփոխեն»:


«Վարչապետի ամբիցիաների խաթր մենք կարող ենք երկիրը կորցնե՞լ: Ակցիաներ անելու եմ մինչև իմ ձյանը լսելի լինի: Մյուս գյուղացիներ համար է, որոնք կործանվում են, քանի որ ես գիտեմ, որ իմն արդեն կորած է: Վաղը մյուսներինն է կորելու»,- ասաց Ա. Խաչատրյանը:


Նրա խոսքով, գյուղերում ահավոր վիճակ է, «երկիրս գնում է անդունդը»:



Նա նաև Կառավարության շենքի դիմաց լցրեց իր այցեքարտերը, որ քաղաքացիները դրանցից տեղեկանան իր ներկայացրած խնդիրների մասին: Քաղաքացին նշեց, թե նման ակցիաները պարբերական բնույթ են կրելու:


Արմեն Խաչատրյանին բերման ենթարկեցին՝ անձը ճշտելու նպատակով:
«Անընդհատ ասում են՝ հները կգան, ախր դուք էլ եք հին, մենք թազին ենք սպասում: Դուք ավելի հին ու մաշված եք: Եթե հեղափոխություն է եղել, ինչի է բանկային համակարգը...»,-գործարարի խոսքը կիսատ մնաց, քանի որ նրան մոտեցան ոստիկաններ եւ բերման ենթարկեցին՝ անձը ճշտելու նպատակով:
Նստեք մեքենան,  ֆիզիկական ուժ կգործադրենք հիմա, եթե չնստեք: Նստեք մեքեան»,- ասաց ոստիկանը:


«Ամոթ է, Նիկոլի պատվիրանը… »,- արձագանք Ա. Խաչատրյանը:


Ա. Խաչատրյանը նստեց ոստիկանական մեքենան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր