Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

08 սեպ 2020 10:56

Հայտնաբերվել է հանցագործ աշխարհում «Սիցիլ» մականվամբ հայտնի Արմեն Սարգսյանը. հետախուզվում էր սպանության մեղադրանքով

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ սեպտեմբերի 7-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, համատեղ իրականացնելով ստացված օպերատիվ տվյալները, Արարատի մարզում հայտնաբերել են հանցագործ աշխարհում հայտնի «Սիցիլ» մականվամբ Երեւան քաղաքի բնակիչ Արմեն Սարգսյանին:

Ըստ կայքի՝ նրան ԱԱԾ-ի եւ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հայտնաբերել են Զովաշեն գյուղի ճանապարհին գտնվող գարեջրատներից մեկում, որտեղ մինչեւ ԱԱԾ-ի ու ոստիկանների ժամանումը, ինչ-որ պարզաբանում է տեղի ունեցել, որը վերածվել է վիճաբանության, ու եթե իրավապահները մի քանի րոպե ուշ հասնեին, «Սիցիլը», որը 2019թ.-ի դեկտեմբերի 19-ին Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի երկաթուղայինների 2-րդ նրբանցքում հրազենով սպանել էր Արեգ Սիմոնյանին, կճողոպրեր:

Կայքի տեղեկություններով՝ գարեջրատանը տեղի ունեցած «ռազբորկային մասնակից է եղել նաեւ «Սիցիլ»-ի սանիկը, ում անունը ասում են՝ Կոստյա է, և որը տարիներ առաջ ՀՀ քննչական կոմիտեի ապարատում բաժնի պետ է աշխատել:

Ա. Սարգսյանը ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից էլ հավանաբար նրան կտեղափոխեն Նուբարաշենի բանտ: «Սիցիլ»-ը եղել է հետախուզման մեջ ու այնքան է վստահ եղել իր ուժերի ու կապերի վրա, որ, լինելով հետախուզման մեջ, գարեջրատանը կարողանում է «ռազբորկա» կազմակերպել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր