Տեսանյութ.Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի Ամանորի ուղերձը          Տեսանյութ.Նոր տարին դիմավորում ենք տագնապներով և անորոշություններով լեցուն պայմաններում, ճակատագրական օրեր է ապրում Հայաստանը       Թող բարիքների Արարիչ Աստված միշտ զորավիգ մնա և Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի Հայաստանն ու հայ ժողովրդին    

10 սեպ 2020 12:07

Օդանավակայանում կառուցվում է նմուշառման 20 կետ. Տեղում քաղաքացին կարող է թեստավորվել եւ կարանտին չանցնել

Մենք փոփոխություն ենք իրականացրել կարանտինային  ռեժիմի հետ կապված. այլ երկրներից ժամանած այն քաղաքացիները, որոնք չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, նրանք կարող են հենց տեղում հանձնել թեստ եւ 1 օրում ստանալ պատասխանները եւ եթե բացասական է պատասխանը, մարդը կարող է կարանտին չանցնել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ այս պահի դրությամբ Հայաստանը այլ երկրների քաղաքացիների համար որեւէ մուտքի արգելք չի սահմանել օդային սահմաններով:


«Օդանավակայաններում այս պահին կառուցվում են նմուշառման մոտ 20 կետեր եւ այն քաղաքացիները, որոնք կցանկանան տեղում նմուշառում իրականացնել, ունենալու են այդ հնարավորությունը»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր