Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

10 սեպ 2020 15:13

Վրաստանում սկսվում է համաճարակի երկրորդ ալիքը. Գախարիա

Վրաստանում սկսվում է կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիքը: Այդ  մասին վարչապետ Գախարիան ասել է կառավարության նիստում: Այդուամենայնիվ, ըստ նրա, խուճապի պատճառ չկա, քանի որ համաճարակային իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է:

«Այսօրվա 57 և երեկվա 44 դեպքերը ուղղակիորեն ցույց են տալիս, որ երկրում համաճարակաբանական իրավիճակը աստիճանաբար փոխվում է: Փաստորեն, ինչպես ենթադրում էինք, համաճարակի երկրորդ ալիքը սկսվում է աշնանը: Կարևորն այն է, որ խուճապի պատճառ չկա, քանի որ մենք լիովին վերահսկում ենք իրավիճակը: Ինչպես գիտեք, համաճարակի տարածման առաջին իսկ օրվանից Վրաստանի կառավարությունը ժամանակին և արագ քայլեր ձեռնարկեց: Այս քայլերի կարևորագույն ոլորտներից մեկը վիրուսի տարածման ռիսկերի կառավարումն էր, ինչպես նաև սոցիալական, տնտեսական և նույնիսկ քաղաքական կյանքի հարմարեցումը վիրուսի կառավարման համատեքստում»,- ասել է վարչապետ Գախարիան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր