«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է          Այս կենդանակերպի նշանները գարնան կեսին կզգան առասպելական հարստություն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով    

10 սեպ 2020 16:58

ՊՆ. Արգելվում են պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդները, տեսակցությունները

Չնայած հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների որոշ մեղմացումների, ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակի ներթափանցման և կանխարգելման, ինչպես նաև անձնակազմի մարտունակությունը բարձր պահելու նպատակով, դեռևս կշարունակվեն կանխարգելիչ միջոցառումները։


Այս մասին հայտարարում են ՀՀ պաշտպանության նախարարությունից ու մանրամասնում, որ կգործեն հետևյալ սահմանափակումները.


- արգելվում են պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները


- խստիվ արգելվում են տեսակցության նպատակով այցելությունները զինվորական կառույցներ, մշտական տեղակայման վայրեր, այդ թվում՝ այցելությունները հոսպիտալներում բուժման մեջ գտնվող զինծառայողներին


- պայմանագրային զինծառայողներին հանձնարարված է սահմանափակել և հնարավորինս բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ, չմասնակցել զանգվածային միջոցառումների (խնջույքներ, տոնակատարություններ և այլն):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր