Գուրգեն Արսենյանի հանրահայտ որդիներից կրտսերին ավազակային հարձակման մեղադրանք՝ 20 հազարի համար.«Հրապարակ»

Իրավապահ մարմիններն ու նրա հայրն առայժմ խուսափում են ինֆորմացիա տալ. Արսենյանը մեզ հորդորեց իրավապահներից ճշտել, թե ինչ գործով է անցնում որդին, իսկ քննչականից ընդամենը հաստատեցին, որ կա հարուցված քրգործ։
Մեր տեղեկություններով, նախկին պատգամավորի որդուն ավազակային հարձակման վերաբերյալ մեղադրանք կառաջադրվի։ Հարձակման ենթարկված անձն Արսենյանների տան 60-ն անց աշխատակիցն է։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին. կրտսեր Գուրգեն Արսենյանը սառը զենքի սպառնալիքով կողոպտել է աշխատակցին, կողոպուտը եղել է ընդամենը 20 հազար դրամ, աշխատակիցն էլ հաղորդում է ներկայացրել։ Մեզ այլ մանրամասներ ճշտել չհաջողվեց։
Հիշեցնենք, սակայն, որ Արսենյանի որդին դեռ անցած տարվա սկզբին էր դատապարտվել 4 տարվա պայմանական ազատազրկման։ Ըստ մեղադրանքի՝ 21-ամյա երիտասարդը մեղադրվում էր Երևանի Աբովյան 39 հասցեում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց ընկերների հետ կատարած խուլիգանության մեջ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում