Տիխանովսկայան Բելառուսի ընտրված նախագա՞հ
Լիտվայի խորհրդարանը ընդունել է բանաձև, որտեղ Սվետլանա Տիխոնովսկայային անվանել է Բելառուսի ընտրված նախագահ։
Խորհրդարանը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել այդ որոշմանը, ինչպես նաև ընդդիմության ստեղծած Համակարգող խորհրդին:
Բանաձևի հեղինակներն առաջարկել են նոր համաձայնագրեր կնքելիս, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գործողությունները դիտարկել որպես երկրի բռնազավթում:
Բացի այդ, խորհրդարանականները Մոսկվայից պահանջել են չմիջամտել Բելառուսի ներքին գործերին և հրաժարվել Մինսկի հետ նոր համաձայնագրերից:
Լիտվայի խորհրդարանը նոր պատժամիջոցներով Է սպառնացել, եթե Ռուսաստանը փորձի անօրինական միջոցներով սահմանափակել Բելառուսի ինքնիշխանությունը:
Ավելի վաղ Լիտվան հրաժարվել էր ճանաչել ընտրության արդյունքները:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վիլնյուսը Մինսկի շուրջ ստեղծված իրավիճակում անցել է բոլոր սահմանները: Նախարարի խոսքով՝ հիմքեր կան ենթադրելու, որ Լիտվայի իշխանություններն ու Տիխանովսկայան «աշխատում են ոչ ժողովրդավարական մեթոդներով»: