Լուկաշենկոն իրեն հանձնում է Մոսկվային.Մոսկվայի նպատակն ավելի շուտ Բելառուսի վերջնական բռնակցումն է, քան...
![](https://www.lragir.am/wp-content/uploads/2020/05/1214681.jpg)
«Ռուսաստանում մի քանի օրից սպասում են Բելառուսի նախագահին, որն իշխանությունը պահպանելու համար ստիպված է կախված մնալ Կրեմլից: Ակնկալվում է, որ Վլադիմիր Պուտինը, իր աջակցության դիմաց, կպահանջի ինտեգրման, մասնավորապես տնտեսական ինտեգրման զգալի ուժեղացում», - գրում է պարբերականի լրագրող Լյուսիեն Ժակը:
«Այժմ բելառուս բռնապետը նոր երգ է երգում. նա իր հակառակորդներին ներկայացնում է որպես խիստ հակառուս, իսկ օգոստոսից ի վեր Բելառուսը ցնցող բողոքի ցույցերը ՝ որպես արևմտյան դավադրություն, որոնք ի վերջո ուղղված են ընդդեմ Ռուսաստանի: Սա մեկ նպատակ ունի՝ զգուշացնել Ռուսաստանի ղեկավարներին, մոբիլիզացնել հասարակական կարծիքը, Մոսկվային մղել ամեն գնով իրեն աջակցելուն», - մեկնաբանում է հոդվածի հեղինակը:
«Եվ նման ծրագիրը կարծես թե աշխատում է: Ռուսաստանը, որը ցույցերի առաջին շաբաթվա ընթացքում իրեն շատ զուսպ էր պահում, սահմանափակվում էր կրկնելով, որ պատրաստ է կատարել իր պարտավորությունները «դրսից ագրեսիայի դեպքում», ի վերջո սկսել է շատ ավելի բացահայտ համագործակցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ»,- ասվում է հոդվածում:
«Մոսկվայի նպատակն ավելի շուտ Բելառուսի վերջնական բռնակցումն է, քան ոչ ժողովրդական նախագահին ընդմիշտ իշխանության մեջ պահելու ցանկությունը: Սակայն երեքշաբթի օրը Լուկաշենկոն իր հարցազրույցում ակնարկեց, որ ինքը դա ընդունել է ի գիտություն՝ ասելով, որ պատրաստ է կազմակերպել սահմանադրական բարեփոխումներ, իսկ դրանից հետո` արտահերթ նախագահական ընտրություններ: «Կրեմլում բոլորը գիտակցում էին, որ հետադարձ չի լինի, - ասում է Անդրեյ Կորտունովը (Ռուսաստանի միջազգային գործերով խորհրդի ղեկավարն է), - և նշում է, որ հետլուկաշենկոյական Բելառուսին անցնելու գործընթացն արդեն սկսված է»: Բայց այն պետք է դանդաղեցնել, վերցնել հսկողության տակ, համակարգի ներսում գտնել Ռուսաստանին հավատարիմ ժառանգորդի»,-եզրափակել է իր հոդվածը Լուսիեն Ժակը:
Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: