Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

14 սեպ 2020 10:12

Սեքս- սկանդալ Կորոլյովայի ընտանիքում. 23-ամյա կինը Տարզանից երեխա է սպասում

Աղջիկներից մեկը, որը երեկույթ էր կազմակերպել հայտնի ռուս երգիչ, դերասան և բոդիբիլդեր Սերգեյ Գլուշկոյի (Տարզան, նրան ավելի հաճախ ճանաչում են կնոջ ՝ ՌԴ վաստակավոր արտիստ, երգչուհի Նատաշա Կորոլյովայի շնորհիվ) հետ, պարզվում է՝ նրանից երեխա է սպասում: Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տարզանը վատնել է կնոջ ունեցած մեծ գումարն ու թանկարժեք իրերը։


«Քանի դեռ կինը հանգստանում էր հարավում, երկրի գլխավոր մերկապարողը զվարճանում էր երկու երիտասարդ աղջիկների հետ։ Եռյակի կազմակերպած խնջույքից հետո անհետացել են 5 մլն ռուբլի և 3 հազար եվրո արժողությամբ ոսկյա զարդերը»,- հաղորդել Էր Տելեգրամի «112» ալիքը:
Նշվում էր, որ այդ մասին Կորոլյովան իմացել է, երբ վերադարձել է արձակուրդից։ Ավելին՝ նա ճնշում է գործադրել ամուսնուն վրա, և վերջինս խոստովանել է բոլոր մեղքերը. աստղային զույգն արդեն դիմել է իրավապահներին:


Պարզվել է, որ 23-ամյա Անաստասիա Շ.-ն ոչ միայն 5,2 միլիոն ռուբլին է «ցրել» Տարզանից, այլև խանդից գողացել է թանկարժեք իրերը։ Աղջիկը խոստովանել է, որ արդեն խոսել է փաստաբանի հետ։
Ավելի վաղ Տարզանը հայտարարել էր, որ իր մասնագիտությամբ աշխատանք է գտել և լուսանկար հրապարակել։


«Սեռական գործերից գլուխ հանում եմ»,- գրել էր նա լուսանկարին կից, որտեղ ներկայացել էր մաքրուհու կերպարով։














Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր