Տեսանյութ.Շեքսպիրյան ժամանակների արքունիքը գլուխը պատին է տվել ներքին խարդավանքների հարցում. չենք մասնակցելու
«Մենք որոշել ենք և չենք մասնակցելու ՍԴ դատավորների ընտրությանը, որովհետև քանիցս ասել ենք, որ այստեղ խախտված են հստակ ընթացակարգեր:
Կա պառլամենտական քաղաքական մշակույթ , որ ներկայացնող սուբյեկտը և նաև իրենք` թեկնածուները պիտի շահագրգիռ լինեն խորհրդարանում ներկայացված ոչ միայն մեծամասնությանը, այլ նաև փոքրամասնության խմբակցություններին ներկայացնել իրենց տեսլականը, պատասխանել հարցերին»,-այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ՍԴ դատավորների թեկնածուների ընտրությանը:
«Քանի որ այս ամիսների ընթացքում մենք տեսանք, որ ՍԴ դատավորների շուրջ շեքսպիրյան կրքեր են բորբոքվում և շեքսպիրյան ժամանակների արքունիքը գլուխը պատն է http:// տվել ներքին խարդավանքների, ներքին հոսանքների շուրջ, և այդ մարդիկ հասկացել են, որ այդ խնդիրները որոշվում են այստեղ և երկու այլ խմբակցությունների հետ հանդիպելը նրանք բացարձակապես համարել են աննպատակահարմար»,-շարունակեց Զոհրաբյանը:
Պատգամավորը ՍԴ դատավորների գործընթացը համարեց հետընթաց, ընդգծեց, որ թեկնածուները պետք է շահագրգռված լինեին հանդիպելու ֆրակցիաների հետ: