Սեպտեմբերի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սեպտեմբերի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան    

14 սեպ 2020 14:41

Ո՞րն է հակառակորդի ակտիվության պատճառը

Ադրբեջանական զինուժը փորձում է նոր ամրաշինական աշխատանքներ ծավալել` սրելով իրավիճակը։ Տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նրա խոսքով ՝ ադրբեջանական կողմի նման գործողությունները մեծացնում են սահմանին լարվածությունը։
«ՀՀ զինված ուժերը կասեցնում են նման գործողությունները և միաժամանակ ձեռնարկում են համապատասխան միջոցներ հետագա սրացումները կանխելու համար», - ասաց նա:

Շուշան Ստեփանյանը չբացառեց, որ հակառակորդի ակտիվությունը կարող է կապված լինել այս պահին ընթացող հայ-ռուսական համատեղ վարժանքների հետ:

ՊՆ ներկայացուցիչը նաև հերքեց ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունն այն մասին, որ հայկական զինված ուժերը գնդակոծել են Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր