Ապրիլի 16-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Հայկ Բաղդասարյանը, սկանդալային բացահայտումներ է ներկայացրել՝ Հովհանես Շահինյանի և Արշակ Կարապետյանի վերաբերյալ       Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին    

14 սեպ 2020 15:20

Տեսանյութ. Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը հնարավոր է` առաջիկայում վերացվի

Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը հնարավոր է` առաջիկայում վերացվի: Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության հրապարակած տեսանյութում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով հարցին, թե ով է Երևանի գլխավոր ճարտարապետի իր թեկնածուն: 
«Ես ընդհանրապես մտածում եմ, որ այդ պաշտոնը՝ Երևանի գլխավոր ճարտարապետ, պետք է որոշակի մոդիֆիկացիայի և փոփոխությունների ենթարկվի: Դա կարող է այլևս չլինի գլխավոր ճարտարապետ, կարող է մի մարմին լինի, մի խորհուրդ լինի»,- ասել է Մարությանը:

Հարցին՝ ե՞րբ ամբողջությամբ մայրաքաղաքը կազատվի գազելներից, Հ.Մարությանն ասում է. «Պրոցեսը սկսել ենք, 100 մինի-ավտոբուսի մրցույթը կայացել է, ավտոբուսների քանակը 850-950 պետք է լինի։ Մենք պրոցեսը սկսել ենք, այս պրոցեսը կախված չէ միայն քաղաքապետարանից:

Պրոցեսին շատ լուրջ մասնակցություն պետք է ունենա կառավարությունը, որովհետև առանց կառավարության այն գումարի մասին, որի մասին խոսում ենք, համայնքն իր ուժերով չի կարող։ 

Այս առումով գիտեք, որ կառավարության և Եվրոպական զարգացման բանկի հետ համատեղ  մենք տենդերը դրել ենք 12 մետրանոց ավտոբուսին: Եղել է երկու մասնակից, չեմ համապատասխանել պայմաններին, դրա համար տենդերը համարվել է չկայացած: Հիմա աշխատում ենք նոր տենդերի վրա»։

Ինչ վերաբերում է մետրոյի նոր կայարանի կառուցմանը, քաղաքապետն ասում է. «Փորձել ենք ներգրավել մասնավորի, որպեսզի պետության վրա չլինի այդ հոգսը, բայց այն պայմանները, որ մեզ առաջարկել են տարբեր մասնավոր ընկերություններ, այնուամենայնիվ, իմ կողմից գնահատվել է ոչ այդքան բարենպաստ քաղաքի ու պետության համար: Կառավարության հետ եկել ենք ընդհանուր հայտարարի, որ հենց պետությունը կկառուցի այդ կայարանը: Պետական միջոցներով դա կարվի: Այս պահին մշակվում է նախագծի մրցույթը: Դրանից հետո կունենանք նախագիծ:

Մենք հաշվարկել ենք, խոսքը մոտ 35 մլն դոլարի մասին է: Կառավարությունը հավաստիացրել է, որ այդ գումարը կարող է տրամադրել մետրոյի կայարանի կառուցման համար»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր