3 լաբորատորիաներ իրարից անկախ հաստատել են նյութը որպես Նավալնու թունավորման պատճառ
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-05/1525524027_02-50.jpg)
Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Սթեֆեն Սիբերտը նաեւ հայտնել է, որ Նավալնուց վերցված նմուշներն ուղարկվել են նաեւ Քիմիական զենքի արգելման կազմակերպություն՝ կազմակերպության լաբորատորիաներում դրանք հետազոտելու համար։
«Անկախ ՔԶԱԿ հետազոտությունից, երեք լաբորատորիաներ իրարից անկախ հաստատել են ռազմական նյարդակաթվածահարող նյութը որպես պարոն Նավալնու թունավորման պատճառ»,- ասել է Սիբերտը։
Հիշեցնենք՝ Գերմանիայի իշխանությունները պնդում են, որ Ալեքսեյ Նավալնին, որին բուժման համար տեղափոխել են Գերմանիա Օմսկում ինքնազգացողության վատթարացումից հետո, թունավորվել է «Նովիչոկ» խմբի քիմիական նյութով։
Մոսկվան սա հերքում է՝ հայտարարելով, որ ռուս բժիշկները Նավալնու անալիզներում քիմիական զենքի հետքեր չի հայտնաբերել։