Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

15 սեպ 2020 13:28

Բելառուսը կառերեսվի «մայդանի» հետ, եթե... կարեւոր է, որպեսզի արյան բաղնիքներ չլինեն

Բելառուսը կառերեսվի «մայդանի» հետ, եթե իշխանությունները ժողովրդի հետ երկխոսություն չսկսեն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ավստրիական Wiener Zeitung պարբերականին տված հարցազրույցում։ «Մարդիկ պայքարում են խաղաղության եւ դեմոկրատիայի համար, առանց ագրեսիա եւ բռնության կյանքի համար։ Ոչ մեկը քար չի նետում, շենքեր չի հրկիզում։ Ինձ համար կարեւոր է, որպեսզի արյան բաղնիքներ չլինեն։ Եթե պետությունը հրաժարվի երկխոսել ժողովրդի հետ, ապա Բելառուսը նույնպես կարող է ստանալ «մայդան»»,- ասել է Զելենսկին։

Նա նաեւ ասել է, որ չի տեսնում սիմվոլիկ առաջնորդի, ում շուրջ մարդիկ կարող էին հավաքվել։ Այդուհանդերձ նա կարեւոր է համարել այն, որ բելառուսները իրենք որոշեն իրենց ճակատագիրը՝ առանց արտաքին միջամտության։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր