Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

15 սեպ 2020 14:48

Տեսանյութ.Այս խեղկատակությանը պետք է վերջ տրվի,իրավական որեւէ հիմնավորում չկա, ենթակա է անհապաղ կարճման

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում են՝ ի աջակցություն նրա։


Աջակիցների ձեռքին կան պաստառներ՝ «Նիկոլ մարդասպան» գրություններով։


Լրագրողների հետ զրույցում «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը շինծու է եւ ենթակա կարճման. «Իրավական որեւէ հիմնավորում չկա, ենթակա է անհապաղ կարճման։ Այս գործի ջուր լինելը փաստում է նաեւ այն հանգամանքը, որ շինծու եւ հուզական ֆոն ստեղծելու համար այստեղ բերված հարազատները, որոնք տուժող էին ճանաչվել, նույնիսկ իրենք հասկանացան՝ այս գործը չունի իրավական հեռանկար եւ դադարել են մասնակցել. այս խեղկատակությանը պետք է վերջ տրվի»։


Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստն ընթանում է փակ դռների հետեւում:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ի նիստը եւս անցկացվել էր դռնփակ ռեժիմով: Փաստաբան Արամ Վարդեւանյանը միջնորդություն էր ներկայացրել նախկին նախագահի գույքի եւ հաշիվների կալանքի վերացման մասին եւ, ինչպես ավելի վաղ խոստացել էր, դատարանին ներկայացրել էր փորձագետի գնահատականը: Սակայն փաստաբանը խնդրել էր նիստը դռնփակ ռեժիմով անցկացնել. դատարանը բավարարել էր խնդրանքը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր