Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է          Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք       Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց    

15 սեպ 2020 15:36

Թուրքիայի հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար Հունաստանը ցանկանում է արդիականացնել իր С-300-ները

Հունաստանը ցանկանում է արդիականացնել իր սպառազինության մեջ գտնվող ռուսական արտադրության С-300 զենիթահրթիռային համակարգերը՝ դրանք PMU-1-ից բարձրացնելով PMU-2 մակարդակի: Այդ նպատակով Աթենքը բանակցություններ է սկսել Մոսկվայի հետ: Այս մասին գրում է թուրքական մամուլը՝ հղում անելով հունական DefenceNet-ին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։


Նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը Ռուսաստանի հետ այս ռազմական համագործակցության համար ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չի ենթարկվի, քանի որ ի տարբերություն Թուրքիայի՝ այս դեպքում խոսքը վերաբերվում է ոչ թե նոր զենքի գնմանը, այլ եղածի արդիականացմանը:


Ըստ տեղեկությունների՝ նախատեսվում է ռուսական համակարգերի թիրախի խոցման հեռավորությունը 150-ից հասցնել 200կմ-ի և դրանք կրկին տեղակայել Կրետե կղզում:


Վերջին շրջանում Արևելյան Միջերկրականում (հունական կղզիների մոտ) Թուրքիայի նավթագազային որոնումների պատճառով ավելի սրված հույն-թուրքական լարվածության ֆոնին այս լուրը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում:


Ավելացնենք, որ Հունաստանն ու Թուրքիան վերջին 1 ամսվա ընթացքում մեկը մյուսի հետևից զորավարժություններ են անցկացնում Միջերկրական ծովում:


Հիշեցնենք, որ Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ եզակի երկրներից է, որ ձեռք է բերել ռուսական С-300 ՀՕՊ համակարգեր: 1990-ականների վերջին ձեռք բերված համակարգերը տեղակայվել էին Կիպրոսում, սակայն Թուրքիայի կտրուկ արձագանքը ստիպել է տեղափոխել դրանք՝ Կիպրոսից տանելով Կրետե կղզի, իսկ ավելի ուշ Աթենքն այդ համակարգերը սկսել է շահագործել ըստ իր պահանջների։ Ըստ տեղեկությունների՝ Հունաստանն ունի 2 միավոր С-300 համակարգ և 96 միավոր 48N6E1 հրթիռներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր