Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

16 սեպ 2020 13:38

Խաղաղ հեռանալու դեպքում Տիխանովսկայան անվտանգություն է երաշխավորել Լուկաշենկոյին

Բելառուսի ընդդիմությունը պատրաստ է պետության գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին անվտանգության երաշխիքներ  տրամադրել խաղաղ հեռանալու դեպքում: Այս մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել է նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան։


«Իհարկե, եթե խաղաղ ճանապարհով հեռանա, մարդկայնորեն, ապա այդ հավանականությունը կա, կարելի է ասել՝ նույնիսկ  վստահություն: Անձամբ ես պետք է խոսեմ բոլորի հետ, բոլոր  մարդկանց կարծիքը հաշվի կառնվի այդ հարցում, – ասել է Տիխանովսկայան ՝ պատասխանելով ուկրաինացի լրագրողների հարցերին։


Հիշեցնենք, որ երեկ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել էր Լուկաշենկոյին Բելառուսի լեգիտիմ նախագահ ճանաչելուց հրաժարվելու մասին և կոչ էր արել ԵԱՀԿ հովանու ներքո նոր ընտրություններ անցկացնել:


Սեպտեմբերի 14-ին Բելառուսի նախագահը ժամանել էր Սոչի՝ բանակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ բելառուսները պետք է առանց արտաքին ազդեցության հասկանան, թե ինչ իրավիճակում են:


Բելառուսի նախագահի ընտրություններն անցել են օգոստոսի 9-ին։ Այդ պահից երկրում շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները, իսկ այդ ակցիաների մասնակիցները համաձայն չեն արդյունքների հետ։ ԿԸՀ-ի տվյալների համաձայն ՝ 80,1% – ով հաղթել է Լուկաշենկոն ։


Ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հրաժարվել է ճանաչել ընտրությունների արդյունքները և կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել ցուցարարներին: Լուկաշենկոյին ոչ լեգիտիմ նախագահ են համարել ԵՄ-ն ու ԱՄՆ-ը։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր