Երևանում բախվել են «Nissan»-ը և «Honda»-ն, կա երկու տուժած          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 12-ի համար       Երկու տողանոց կենսագրություն ունեցող Հակոբ Արշակյանը «դաչա» է գնել. «Ժողովուրդ»    

16 սեպ 2020 14:38

Հակառակորդի կրակոցից ՀՀ մարտական դիրքերից մեկում զինծառայող է զոհվել

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը, ծնված 1991թ.–ին։
Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին:


«Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ»,–ասված է հաղորդագրության մեջ:


Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր