Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում       Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»    

17 սեպ 2020 10:14

Փորձում են ամրապնդել իրենց երերուն դիքերը. Եզրեր են փնտրում այսպես ասած, «հարց լուծող» անձանց հետ.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում 2018 թվականի իշխանափոխությունից հետո մարզերում «կուսակցական կյանքը» որոշակի առումով պասիվացավ, ավելի կոնկրետ՝ գտնվում էր յուրօրինակ «թայմ աութի» փուլում։


«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին մեկ ամսվա ընթացքում այս առումով մարզային կյանքն ակտիվացել է։ Ընդ որում, ակտիվ գրասենյակներ են բացում ու կուսակցաշինությամբ զբաղվում ոչ միայն ընդդիմադիր ուժերը, այլեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը հատկապես խոշոր քաղաքներում ակտիվ անդամագրությամբ եւ կուսակցական «բանկի» ստեղծմամբ է զբաղված։


Մեզ հասած տեղեկություններով, իշխանությունները մարզերում փորձում են համագործակցության եզրեր գտնել տարբեր ոլորտների ներկայացուցիչների, հատկապես տարածքների գործարար շրջանակների, ինչպես նաեւ համայնքներում, այսպես ասած, «հարց լուծող» անձանց հետ։


Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս կերպ ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին այն հաշվարկով, որ խորհրդարանական ընտրություններից առաջ կարողանան ամրապնդել իրենց չափազանց երերուն «դիրքերը» մարզերում:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր