Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

17 սեպ 2020 11:49

Կորոնավիրուսի թվերն ավելանում են. վարչապետն անհանգստացած է

Վերջին 1 ամսվա ընթացքում Հայաստանում օրական գրանցվել է կորոնավիրուսի վարակի մինչև 200 դեպք, իսկ վերջին 2 օրերին դեպքերն էապես ավելացել են` հասնելով 257–ի և 295–ի։ Այս փաստին այսօր կառավարության նիստում ուշադրություն դարձրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` միաժամանակ շեշտելով, որ ավելացել է նաև թեստերի թիվը։


«Բայց, այնուամենայնիվ, միտումն անհանգստացնող է, և ես կարծում եմ, որ մենք մեր բոլորի և հանրության ուշադրությունը պետք է հրավիրենք այս ամենի վրա»,– ասաց վարչապետը։
Կառավարության նիստին մասնակցող ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը դեպքերի ավելացման միտումը պայմանավորեց ուսումնական տարվա մեկնարկով ու դպրոցների նախապատրաստման փուլում առևտրի աշխուժացմամբ։
«Թվերը մեզ հուշում են, որ միայն սահմանափակումների խիստ պահպանմամբ կարող ենք վերահսկել թվերի աճի միտումը»,– ասաց նա։


Շարունակելով խիստ սահմանափակումների ու դրանց նկատմամբ վերահսկողության թեման, վարչապետ Փաշինյանը հրահանգեց, որ ոստիկանները խստորեն տուգանեն ոչ միայն դիմակ չդնողներին, այլև սխալ դնողներին, որոնք քիթն ու բերանը չեն փակում։












Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր