Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

17 սեպ 2020 13:50

Արսեն Ջուլֆալակյանն ուղիղ եթերում բանավեճի է հրավիրում ԿԳՄՍ նախարարին. պետք է լսեն իրականությունը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, որն օրերս հայտնել էր մանդատից հրաժարվելու մասին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ բանավեճի հրավիրելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Դիտեցի ԿԳՄՍ նախարարի երեկվա մամլո ասուլիսի՝ մանդատս վայր դնելու հարցին վերաբերող հատվածը․․․Որոշել եմ հրավիրել նրան ուղիղ եթերում բանավեճի, որպեսզի մեկընդմիշտ փակենք այս թեման և այն չվերածվի քաղաքական շոուի. հուսամ կգա ․․․
Հանրությունը, իշխող քաղաքական թիմը, նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները պետք է լսեն իրականությունը։
Շատ կուզենամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ և այլն։

Վստահ եմ, դրանից հետո դժվար գտնվեն մարդիկ, ովքեր կմեղադրեն ինձ չպայքարելու կամ ոչ բավարար պայքարելու մեջ․․․
Ես չէի ուզում, նա ստիպեց։

Հ․Գ․կնախընտրեմ բանավեճն անցկացնել որոշ ժամանակ անց, որպեսզի այն չկապվի տվյալ նախարարին վերաբերող քաղաքական այլ ուժերի և շրջանակների կողմից նախաձեռնած գործընթացների հետ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր