Տեսանյութ.Էդ անմեղ երեխուն ինչի՞ եք տանում. լարված իրավիճակ՝ Կառավարության դիմաց

Հավաքվածները նշեցին, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդները այդքան հնարավորություն չունեն։
Ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, ոստիկանները ցանկանում էին բերման ենթարկել երիտասարդներից մեկին, սակայն ներկաները չթողեցին:
Ոստիկանները բերման ենթարկեցին երիտասարդներից մեկին: «Ինչի՞ եք վախեցնում էդ անմեղ երեխուն, ձեր պագոններից ա վախենում»,- ասաց առևտրականը: «Էս պագոնները պաշտպանում են ժողովրդին»,- արձագանքեց ոստիկանը: Ըստ հավաքվածների՝ երիտասարդի մոտ կտրող-ծակող գործիք է հայտնաբերվել: