Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին    

18 սեպ 2020 13:24

Ինչն է վախեցնում իշխանություններին. ամեն անգամ, երբ իրավիճակը սրվում է, իշխանությունները ձեռքը գցում են նագանին

Իշխանությունների և «Բարգավաճ Հայաստանի» միջև փոխադարձ մեղադրանքներն ու վիրավորանքները ընդդիմախոսների ակտիվությունը ճնշելու` իշխանությունների փորձն են։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Հերթական բախումը իշխանության և ընդդիմադիր ուժերից մեկի միջև հակամարտության նոր փուլն է։ Ամեն անգամ, երբ իրավիճակը սրվում է, իշխանությունները, պատկերավոր ասած` ձեռքը գցում են նագանին»,-ասում է փորձագետը։


Հակոբյանը կանխատեսում է, որ այս բառային փոխհրաձգությունը շարունակվելու է։ Ծանր մեղադրանքներ են հնչելու։


Հակոբյանի կարծիքով՝ երկրի ղեկավարությունը փորձում է ճնշում գործադրել, որպեսզի ստիպի ԲՀԿ-ին հրաժարվել հանրահավաքային պայքարից։ Նրանք հասկանում են, որ Ծառուկյանի կուսակցությունը խոշոր ցույցերի համար բավարար ռեսուրսներ ունի։ Դա էլ հենց վախեցնում է իշխանություններին։


Ընդ որում, փորձագետը կարծում է, որ ԲՀԿ-ի սպասվող ցույցերին կմիանան ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը և ՀՅԴ-ն։
«Հասարակությունն արդեն սովորել է իշխանության կողմից արվող բացահայտումներին։ Ծառուկյանի դեմ գործնականում բոլոր ռեսուրսներն արդեն սպառված են։ Եվ անգամ եթե հիմա ասեն, որ Ծառուկյանը մարդ է կերել, դա մեծ տպավորություն չի գործի»,-ընդգծեց Հակոբյանը։


Նշենք, որ վարչապետի և Ծառուկյանի միջև արդեն մի քանի օր է, ինչ վիրտուալ մարտեր են ընթանում։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ վարչապետն աջակցեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որը խոսել էր ընդդիմադիր ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին և հիշեցրել վերջինիս կենսագրության բռնաբարության դրվագը։


ԲՀԿ-ի առաջնորդը պատասխանել էր դարձյալ Facebook-ում, ընդ որում՝ չնշելով Փաշինյանի անունը։ Ծառուկյանը կարծում է, որ «ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»։












Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր